ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՆ

Մեր կայքի հասցեն է՝ https://www.mysecret.am
Շնորհակալություն MySecret այցելելու համար. Խնդրում ենք կարդալ օգտագործման պայմաններն և գաղտնիության քաղաքականությունը.

1. Տերմիններ և սահմանումներ

1․1 Սույն օֆերտայում, եթե համատեքստը այլ բան չի պահանջում, ստորև տերմիններն ունեն հետևյալ իմաստները և հանդիսանում են դրա բաղադրիչ անբաժանելի մասը.

  • Վաճառող՝ «ՄԱՅՍԻՔՐԵԹ» ՍՊԸ (այսուհետ՝ նաև Ընկերություն) (Իրավաբանական հասցե՝ Երևան, Տ․ Պետրոսյան. 57, 15)
  • Գնորդ/Հաճախորդ՝ ցանկացած ֆիզիկական անձ, որն ընդունել է հրապարակային օֆերտան սույն օֆերտայի պայմաններով:
  • Ինտերնետ-խանութ՝ Վաճառողի պաշտոնական «mysecret» ինտերնետ-խանութ, որը տեղակայված է https://www.mysecret.am ինտերնետային հասցեում: Սույն պայմանագրի շրջանակներում Ինտերնետ-խանութ, Խանութ, Կայք հասկացություններն, ինչպես նաև https://www.mysecret.am ինտերնետ հասցեն և mysecret.am ածանցյալները հավասարազոր են և մեկնաբանվոմ են բնագրաբնույթ՝ ըստ օֆերտայի համատեքստի:
  • Ապրանք՝ կողմերի համաձայնության օբյեկտ, ապրանքատեսակի անվանումների ցանկ, որը ներկայացված է պաշտոնական ինտերնետ-խանութում:

2. Հիմնական դրույթներ

2.1 հրապարակային Օֆերտան (այսուհետ՝ Պայմանագիր) հանդիսանում է «ՄԱՅՍԻՔՐԵ» ՍՊԸ- ի պաշտոնական առաջարկը ցանկացած ֆիզիկական անձի հասցեին, ով գործունակ է և ունի անհրաժեշտ իրավասություն` կնքել «ՄԱՅՍԻՔՐԵԹ» ՍՊԸ-ի հետ Ապրանքի առուվաճառքի պայմանագիր սույն օֆերտայում սահմանված պայմաններով, և պարունակում է պայմանագրի բոլոր էական պայմանները:

2.2 Պայմանագրի դրույթները կարող են թարմացվել Ընկերության կողմից՝ իր բացառիկ հայեցողությամբ։

2.3 Սույն պայմանագիրը (Օֆերտան) կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն (Ակցեպտ) է համարվում հաճախորդի կողմից Կայքում գրանցվելը կամ պատվեր կատարելը որպես գրանցված կամ չգրանցված հաճախորդ, ինչպես նաեւ որպես գործընկեր՝ ապրանքների կամ ծառայությունների՝ Կայքում ներկայացնելու համաձայնություն տալը։

2.4 Առցանց պատվիրված ապրանքները Հաճախորդին են հանձնվում առաքման ծառայության միջոցով։

3. Պայմանագրի առարկան և Ապրանքի գինը

3.1 Վաճառողը փոխանցում է, իսկ Գնորդն ընդունում է և վճարում է ապրանքների համար սույն Պայմանագրի պայմաններով:

3.2 Պատվիրված ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը Գնորդին փոխանցվում է Ապրանքը Գնորդին փաստացի փոխանցման պահից և վերջինի կողմից Ապրանքի ամբողջական արժեքի վճարման պահից: Ապրանքի պատահական կորստի կամ վնասի վտանգը գնորդին անցնում է Ապրանքը Գնորդին փաստացի փոխանցման պահից:

3.3 Ապրանքների գները որոշվում են Վաճառողի կողմից միակողմանի անվիճելի կարգով և նշված են ինտերնետ-խանութի կայքում։

3.4 Ապրանքի գինը նշված է Հայաստանի Հանրապետության դրամով և ներառում է բոլոր հարկերը:

3.5 Վճարումը իրականացվում է Վաճառողի հաշվեհամարին փոխանցում կատարելու միջոցով կամ կանխիկ առաքման հասցեում պատվերը ստանալու պահին:

4. Ապրանքի առաքում

4.1 Ապրանքների առաքումը Գնորդին կատարվում է Կողմերի համաձայնեցված ժամանակահատվածում պատվերը հաստատելուց հետո:

4.2 Ապրանքի առաքումը Վաճառողը իրականացնում է Երևան քաղաքում 24 ժամվա ընթացքում։

4.3 Եթե գնորդը համաձայնեցված ժամկետում չի ստանում պատվերը, վաճառողն իրավունք ունի չեղարկելու պատվերն առանց Հաճախորդին տեղեկացնելու: Եթե պատվերը կանխավճարային է, դրամական միջոցները վերադարձվում են գնորդին օրենքով սահմանված ժամկետում:

4.4 Պատվերը ստանալուց հետո ապրանքի քանակի, ամբողջականության և տեսակին ներկայացվող պահանջները չեն ընդունվում:

4.5 Ապրանքի առաքման գինը Երևան քաղաքում կազմում է 1000 ՀՀ դրամ

4.6 Առաքման ձգձգումը հնարավոր է անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում, որոնք տեղի են ունեցել մեր կամքից անկախ: Այդ դեպքում գնորդը կամ ստացողը անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին:

5. Մտավոր սեփականության իրավունքները

5.1 Ընկերության կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչգրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են Ընկերությանը կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների եւ ներպետական օրենսդրության համաձայն:

5.2 Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:

6. Տվյալների գաղտնիությունը

6.1 Հաճախորդի անձնական տվյալնները պահվում են գաղտնի, որը հասանելի չի դառնում նաև ապարանքը առաքողներին, բացառությամբ հասցեի, որը նշում է Հաճախորդը ապրանքը առաքելու համար։

6.2 Ընկերությունը գերակայություն է համարում հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Ընկերությունը Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են առաքման եւ սպասարկամն որակի բարելավման նպատակով եւ դրանք կարող են փոխանցվել երրորդ կողմի բացառապես օրենքով նախատեսված դեպքերում։

7. Վեճերի լուծման կարգը

7.1 Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը կարող են լուծվել արտադատական կարգով՝ բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

8. Ֆորս-մաժոր

8.1Կողմերից յուրաքանչյուրն ազատվում է սույն Պայմանագրով իր պատասխանատվությունից պարտավորությունների լրիվ կամ մասնակի չկատարման համար, եթե այդ չկատարումը պայմանավորված է սույն Պայմանագրի ստորագրումից հետո առաջացած անհաղթահարելի ուժի հանգամանքներից: «Անհաղթահարելի ուժի հանգամանքներ» նշանակում են արտակարգ իրադարձություններ կամ հանգամանքներ, որոնք այդպիսի Կողմը չէր կարող կանխատեսել կամ կանխել դրա համար մատչելի միջոցներով: Նման արտակարգ իրադարձությունները կամ հանգամանքները ներառում են, մասնավորապես` գործադուլներ, ջրհեղեղներ, հրդեհներ, երկրաշարժեր և այլ բնական աղետներ, պատերազմներ, ռազմական գործողություններ, պետական մարմինների գործողություններ, ինչպես նաև ցանկացած այլ հանգամանք, որը դուրս է ցանկացած Կողմի խելամիտ վերահսկողությունից: Կողմերից որևէ մեկին անմիջականորեն կամ անուղղակիորեն ազդող գործող օրենսդրության կամ նորմատիվ ակտերի փոփոխությունները չեն համարվում անհաղթահարելի ուժի հանգամանքներ, այնուամենայնիվ, այնպիսի փոփոխությունների դեպքում, որոնք թույլ չեն տալիս Կողմերից որևէ մեկին կատարել իր պարտավորություններից որևէ մեկը, Կողմերը պարտավոր են անհապաղ որոշել այդ խնդրի լուծման կարգը` Կողմերը համար սույն Պայմանագրի կատարման շարունակությունն ապահովելու համար:

9. Կողմերի պատասխանատվությունը

9.1 Սույն Պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար Կողմերը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

You have successfully subscribed!
Էլ, փոստի հասցեն արդեն գրանցված է
ico-collapse
0
Դիտված
ic-cross-line-top
Վերև
ic-expand
ic-cross-line-top